Նախորդ շաբաթ Շիրակի մարզում ծնվել է 83 երեխա

Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 19-25-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 83 երեխա։

Լույս աշխարհ է եկել 45 տղա, 38 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։