Մեր դիրքորոշումներում, մեր համոզումներում որևէ փոփոխություն չկա. Կաթողիկոսը՝ վարչապետի հրաժարականի մասին. Տեսանյութ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից հետո է այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն: Նա հարգանքի տուրքը մատուցելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Մասնավորապես հարցին, թե արդյոք շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է.

«Ես չպիտի մեր նվիրական սրբավայրում քաղաքական որևէ հարցի պատասխանեի, բայց քանի որ հարցը հնչեց, ասեմ՝ մեր դիրքորոշումներում, մեր համոզումներում որևէ փոփոխություն չկա»:

Նա ասել է նաև, որ եկեղեցին առաջնորդվում է ազգային ու պետական շահերով ու չի համաձայնել, որ նման դիրքորոշում հայտնելով Եկեղեցին քաղաքական որևէ ուժին է պաշտպանում: «Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է», -նշել է նա:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի այցը Եռաբլուր | ՈՒՂԻՂ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի այցը Եռաբլուր | ՈՒՂԻՂ

Posted by Լուրեր on Wednesday, January 27, 2021