Մեկնարկում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և կոմունալ ծախսերի փոխհատուցման փոխանցումները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կեցության վայրի և կոմունալ ծախսերի փոխհատուցման  միջոցառման շրջանակներում դրամական հատկացումները կմեկնարկեն այսօր։

Այս մասին հոկտեմբերի 23-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Մենք նախորդ շաբաթվա ավարտին արդեն բոլոր նախապատրաստական աշխատանքներն ըստ էության արդեն ավարտին ենք հասցրել։ Այսօրվանի սկսած՝  կկատարվեն նաև վճարումներն այդ միջոցառման շրջանակներում»,-ասել է Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ միջոցառմամբ 40 հազարական դրամ կստանան այն անձինք, ովքեր ՀՀ-ում չունեն բնակարան կամ տուն։