Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով. Փաշինյանը՝ սուտ լուրեր տարածողների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է՝ ինչպես նախկինում շատ այլ թեմաներով, այնպես էլ հիմա կեղծ լուրեր են տարածվում, թե իբր կորոնավիրուս չկա, և վարչապետը կամ որևէ այլ պաշտոնյա դիմակի բիզնես է անում: Փաշինյանը հորդորեց տուրք չտալ սուտ լուրերին: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերում:

«Ստի շրջանառությունը բավականին էական դեր է ունենում, երբ մարդիկ շարունակում են լուրեր տարածել, թե կորոնավիրուս չկա: Կորոնավիրուսի հաստատման առաջին օրից և դրանից առաջ էլ, մենք ոչ մի տեղեկատվություն ձեզանից չենք պահել: Դուք ըստ էության 100 տոկոսով կորոնավիրուսի մասին իմացել եք այն, ինչ իմացել է կառավարությունը: Կառավարությունն իր ունեցած ինֆորմացիան փոխանցել է ձեզ»,-վստահեցրեց Փաշինյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: