ԱԻՆ-ը մասնակցում է բնակչության տեղաշարժի վերահսկմանը. Տեսանյութ

Հեղինակ MediaLab

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության տեղաշարժի սահմանափակումները վերահսկելու համար Ոստիկանական ուժերին միացել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ռազմական ոստիկանության ուժերը։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով համապատասխան ստորաբաժանումն անցել է ծառայության իրականացմանը։

Ստուգվում է տեղաշարժման թերթիկների և անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը։

Սահմանափակումների նոր ռեժիմը գործում է նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները։ Այն տրվում է գործատուի կողմից:

Քաղաքացիները գիտակցում են վերահսկողության արդյունավետությունը։

ԱԻՆ մասնագետները բնականոն հունով շարունակում են ծառայությունը։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում տեղյակ են պահում ոստիկանությանը։

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։