Լանզարոտի կոնվենցիայի իրականացման համար կձևավորվի աշխատանքային խումբ կազմված կրթության ոլորտի փորձագետներից

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի վերաբերյալ քննարկում է կայացել ԿԳՄՍ նախարարի և փոխնախարարի հետ ու գրել․

«Սիրելի հայրենակիցներ , ինչպես արդեն տեղեկացրել էի ,երեկ՝ ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ հանդիպել ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին հանրության որոշ շրջանակներում հնչեղություն ստացած Լանզարոտի կոնվեցիայի մի շարք դրույթներ, որի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի՝ կձևավորվի աշխատանքային խումբ բաղկացած կրթության ոլորտի փորձագետներից և ԱԺ պատգամավորներից, ովքեր ներգրաված կլինեն ոչ միայն չափորոշիչների ուսումնասիրության և քննարկման, այլ նաև կրթական ծրագրերի մշակման ողջ գործընթացում:

Հաշվի առնելով նյութի զգայական կողմը մեկ անգամ ևս փաստենք, որ այն պետք է համահունչ լինի մեր ժողովրդի ազգային մտածողությանը, արժեհամակարգին և իրականացվի վերաբերելի սահմանադրական արժեքների պահպանության պայմաններում՝ ապահովելով լավագույնը մեր երեխաների համար:
Հատկանշական է , որ կրթական չափորոշիչները մշակվում են վաղուց՝ մինչև կոնվենցիայի վավերացումը , ինչն էլ չի կարող որևէ պարտավորության տանել թե նախարարությանը , թե մեզ : Աշխատանքային խմբում լինելու եմ նաև ես և պարտավություն կրում եմ հաշվետու լինելու ամբողջ ընթացքում : Բացի այդ քննարկվեց նաև այն հարցը , որ շուտով Կրթական չափորոշիչները պատրաստ կլինեն հանրային քննարկման և այդ ժամանակ առավել քան կարևոր է բոլորիդ մասնակցությունը և առաջարկները , որոնք կօգնեն թե մեզ , թե ԿԳՄՍ նախարարությանը :
Կարևոր է , որ կոնվենցիայի վավերացումը կկարգավորի մի շարք հարցեր , որոնք կնպաստեն մանկապղծության բացահայտման և կանխարգելման գործին , սակայն քիչ կարևոր չէ նաև այն երաշխիքները , որ կրտսեր դպրոցում երեխաները կստանա այն գիտելիքները , որոնք կդարձնեն կյանքը անվտանգ և կզարգացնեն կարողություններ, որոնցով կկերտի իր ապագան :
Քննարկումներ ենք ունեցել նաև ծնողների վերապատրաստումների , ծնողավարման ինստիտուտի կարևորության և կայացման ինչպես նաև մանկավարժների վերապատրաստման մասին :
Այս պահին համարում եմ դրական ընթացք , ակնկալում եմ ձեր վստահությունը , որպեսզի բոլորիս հետաքրքրող հարցերը ունենան արդյունավետ լուծում»:

Սիրելի հայրենակիցներ , ինչպես արդեն տեղեկացրել էի ,երեկ՝ ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ հանդիպել ենք ԿԳՄՍ նախարար…

Gepostet von Սոֆյա Հովսեփյան am Mittwoch, 20. Mai 2020