Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել փոխվարչապետի հետ կապված «Հետք»-ի հրապարակումը. «Հետք»

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել փոխվարչապետի հետ կապված «Հետք»-ի հրապարակումը. «Հետք»
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել փոխվարչապետի հետ կապված «Հետք»-ի հրապարակումը. «Հետք»

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերությանը դրամաշնորհ տրամադրելու մասին «Հետքի»-ի հրապարակումը:

Այս մասին «Հետք»-ի փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է խորհրդարանում՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում:

«Ես հանձնարարել եմ ուսումնասիրել և ուսումնասիրության արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ: Չնայած ունեմ նաև բացատրություններ, բայց ես ուզում եմ հստակ լինի, որ Հայաստանում չի կարող լինել որևէ այնպիսի դրսևորում, որը կապված լինի կոռուպցիայի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: