Լավ լուր՝ տնտեսվարողների համար. Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին, 2-րդ և 3-րդ միջոցառումների պահանջները՝ բարվոք հարկային պատմություն ունենալու մասովխ մեղմացվել են։

Ծրագրերի շահառու կարող են հանդիսանալ ոչ միայն այն տնտեսվարողները, որոնց դիմումների ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ,

ԱՅԼ ՆԱԵՎ
այն տնտեսվարողները, որոնք 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն:

Այսինքն, հնարավոր է՝ տնտեսվարողը տարվա ընթացքում հարկերը վճարելու հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն անկախ այդ հանգամանքից, եթե նա տարին փակել է առանց հարկային ապառքների, կարող է դիմել այս ծրագրերին և օգտվել արտոնյալ վարկերից։

Մանրամասները այստեղ՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/33821/