Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ

Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈւՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների համար հայտերի ըն­դունումը:

Նշված մրցանակները շնորհվում են գրագիտության խթանման գործում նշանա­կա­լի ավանդ ունեցած հաստատություններին, պետա­կան և հասարակական կազմակերպություններին։

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Անցումային փուլում գտնվող աշխարհի համար գրագիտության խթանում» խորագրի ներքո: Անդամ երկրները յուրաքանչյուր մրցանակի համար կարող են ներկայացնել մինչև երեք հայտ:

Այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ առդիր նյութերից և ՅՈւՆԵՍԿՕ-ի կայքից՝ https://www.unesco.org/en/prizes/literacy/process?hub=67252

Թեկնածուներն իրենց հայտերը մինչև հուլիսի 19-ը պետք է գրանցեն https://unesco-2023.limesurvey.net/913298?lang=en հղումով, որից հետո ներկայացված հայտերից ընտրությունը կիրականացվի Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության կողմից` ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցաբար։

Հավելյալ հարցերի դեպքում դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, հեռ.՝ (+374) 10-599-696: