Հայտարարվում է «Կոնդ» թաղամասի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են գալիս Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ: 

Հանրային իրազեկման նպատակով մրցութային փաթեթի նախագիծը տեղադրվում է www.minurban.am կայքում հետևյալ բաժնում՝   

Նշվում է նաև, որ առաջարկություններն ու դիտողությունները կարելի է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը՝ «Կոնդ. Քաղաք քաղաքի մեջ» վերտառությամբ: