Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրգործը կասեցվել է․ Factor.am

ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը կասեցվել է: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նա նշեց, որ գործով նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ, քրեական գործը կկարճվի:

Հիշեցնենք, որ 2003-2008 թվականներին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին, գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր իր առանձնատանը 2019 թվականի սեպտեմբերին։