2018 թվականից հետո առաջին անգամ Հայաստանը հետընթաց է արձանագրել ժողովրդավարության ոլորտում․ Freedom House

Freedom House-ի հերթական «Nations in Transit» զեկույցն արդեն հասանելի է: Այս զեկույցում գնահատվում են «անցումային» պետությունները:

2018 թվականից հետո առաջին անգամ Հայաստանը հետընթաց է արձանագրել ժողովրդավարության ոլորտում:

Ազգային ժողովրդավարական կառավարում ենթաբաժնում Freedom House-ը իջեցրել է Հայաստանի վարկանիշը 0.25 միավորով՝ արտացոլելով կառավարման, ազգային անվտանգության ու ինքնիշխանության ոլորտներում առկա խորը ճգնաժամը Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի պատճառով:

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Այս մասին տեղեկացնում ենք Freedom House-ից։