Հունիսի վերջին քաղաքապետարանը նախատեսում է ավարտել Երևանի բոլոր տրանսպորտային թունելների լուսավորության արդիականացումը

Շարունակվում են Երևանի տրանսպորտային թունելների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները, տեղեկացնում է քաղաքապետարանը:

Այս անգամ արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Խանջյան փողոցի թունելում։ Նոր տեղադրված լուսադիոդային էներգախնայող լամպերը ապահովում են լավ տեսանելիություն և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն:

Հունիսի վերջին քաղաքապետարանը նախատեսում է ավարտել Երևանի բոլոր տրանսպորտային թունելների լուսավորության արդիականացումը: