Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը կշարունակի խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Կարծում եմ՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ եկել է ընտրություն կատարելու ժամանակը։ Մենք հույս ունենք, որ այդ ընտրությունը կլինի պատմականորեն հիմնավորված և կծառայի Ռուսաստանի հետ ավանդական, խոր և եղբայրական կապերի հետագա զարգացմանը, որոնցից հայ ժողովուրդը մշտապես օգտվել է և կշարունակի օգտվել»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Ռյաբկովը։



















