Դիմակավորված և ինքնաձիգներով զինված 5 անձինք Երևան-Սևան ճանապարհի տներից մեկում ավազակային հարձակում են գործել

Փետրվարի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի հարևանությամբ գտնվող անվադողերի վերանորոգման կետում զինված հարձակում է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբ պարզել է, որ նույն օրը, ժամը 19.15-ից 19.45-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված և ինքնաձիգներով զինված 5 անձինք հարձակում են գործել Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող անվադողերի վերանորոգման կետին կից տանը, որտեղ կպչուն ժապավենով կապել են տանտիրուհու, նրա որդու, երկու հարսների ձեռքերը, ոտքերը և բերանը, հարվածներ են հասցրել որդու գլխին ու դեմքին, սպառնացել նրան և ընտանիքի անդամներին` պահանջելով ոսկյա զարդեր ու գումար, ապա հափշտակելով 9.000 դրամ՝ դիմել են փախուստի:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: