Ներքին Չարբախում 20 գերեզմանատեղ ծածկվել է կոյուղաջրով. Երևանի քաղաքապետարան

Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան տարածքով անցնող կոյուղու վնասման պատճառով 20 գերեզմանատեղ ամբողջությամբ ծածկվել է: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Կոյուղաջուրը նաև հոսել է հարակից մշակովի հողատարածքներ:

Քաղաքապետարանը «Վեոլիա ջուր» ընկերության հետ նախաձեռնել է լուծել տասնամյակների խնդիրը: Այժմ ջրի հոսքը դադարեցվել է՝ մինչև խնդրի վերջնական լուծումն ու տարածքի բարեկարգումը: