Գյումրիում ժամկետային զինծառայող է մահացել

Գյումրիում ժամկետային զինծառայող է մահացել
Գյումրիում ժամկետային զինծառայող է մահացել

Lragir.am-ի ունեցած տեղեկություններով, մայիսի 24-ին Գյումրիում զինծառայող է մահացել: Ըստ լրատվամիջոցի ունեցած տեղեկությունների, մայիսի 24-ին, ժամը 15:30-ի սահմաններում քաղաքի վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 20-ամյա Խաչատուր Միքայելյանը:

Lragir.am -ի աղբյուրների փոխանցմամբ, զինծառայողը Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց տեղափոխվել է արդեն մահացած վիճակում:

© Medialab.am