«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է հղել գլխավոր դատախազին՝ կապված Երևան քաղաքի ավագանու անդամների վրա ճնշումներով:
Մասնավորապես, կարծում ենք, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից «Իմ քայլը» խմբակցության մի շարք ավագանու անդամների վրա ճնշումներում առկա է քրեական օրենգրքի 311.2 հոդվածով նախատեսված հանցակազմ:
Ավելին, հաշվի առնելով, որ ճնշում գործադրողները բարձրաստիճան պաշտոնատար անձինք են, դատախազությունից խնդրել ենք միջոցներ ձեռնարկել վկաների պաշտպանության ուղղությամբ»: