Հայրենիքի փրկության շարժումը հանրահավաք է հրավիրում

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին բոլորս՝ Ազգային ժողովի շենքի մոտ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը: Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրված են հակապետական օրինագծեր: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին հավաքվել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ»: