Առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ-ն ՄԻԵԴ դիմում է ներկայացրել

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ մեկ օրում երեք հայ երիտասարդի են առևանգել Լաչինի ադրբեջանական ապօրինի անցակետից: Առաջինը առևանգել են Ալեն Սարգսյանին, բառացիորեն ժամեր անց՝ ևս երկու երիտասարդի: Նրանք երեքն էլ ուսանողներ են և Երևան էին գալիս` ուսումը շարունակելու:

Արցախի տեղեկատվական շտաբը սա որակել է ցեղասպանական քաղաքականության շարունակություն, հերթական անգամ Բաքուն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Երիտասարդները Հայաստան էին ուղևորվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: