Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը կրկնակի գերազանցել Է վարակվածների քանակը

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը կրկնապատիկ գերազանցել Է վարակվածների քանակը, հետեւում Է իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա կատարված ՏԱՍՍ-ի հաշվարկներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս պահին արդեն պատվաստում Է անցել 227 միլիոն մարդ (մոլորակի բնակչության շուրջ 2,9 տոկոսը), իսկ կորոնավիրուսային վարակ Է ախտորոշվել 113,1 միլիոն մարդու մոտ: Ըստ որում բոլոր պատվաստվածների 75 տոկոսն ութ երկրների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Բրազիլիայի, Արաբական Մացյալ Էմիրությունների բնակիչներ են:

Սակայն իմունացման տեմպերը շարունակում են նվազել: Եթե ամսվա սկզբին աշխարհում անում Էին օրական միջին հաշվով 6 միլիոն պատվաստում, անցյալ շաբաթ այդ ցուցանիշը նվազել Է մինչեւ 5 միլիոն, այս շաբաթ՝ մինչեւ 4,4 միլիոն: Ամենից շատ պատվաստվածներն ԱՄՆ-ում են՝ 68,3 միլիոն՝ վարակման արձանագրված 28,4 միլիոն դեպքով:

Երկրորդ տեղում Է Չինաստանը, որտեղ պատվաստում Է անցել 40,5 միլիոն բնակիչ (400 անգամ ավելի, քան վարակվել են), երրորդ տեղում Է Մեծ Բրիտանիան, որտեղ, հաշվի առնելով Նորմանդական կղզիները, Մեն կղզիները եւ անդրծովյան տարածքները, պատվաստվել Է շուրջ 19,5 միլիոն մարդ:

Պատվաստվածների բաժնով առաջին տեղում Է Իսրայելը (պատվաստվել Է քաղաքացիների 88,5 տոկոսը), երկրորդ տեղն զբաղեցնում են Սեյշելյան կղզիները (72,9 տոկոս), երրորդում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները (60,7 տոկս): Ռուսաստանում, ինչպես փետրվարի 26-ին հայտնել Է Ռուսաստանի արտահաստիքային գլխավոր համաճարակաբան Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայ Բրիկոն, պատվաստվել Է արդեն շուրջ 4 միլիոն ռուսաստանցի, դա բնակչության ավելի քան 2,7 տոկոսն Է: Ըստ որում երկրում ախտահավածները փոք-ինչ ավելի են՝ 4,2 միլիոն: