Մեծամորում տնակ է այրվել

Մարտի 26-ին, ժամը 16։47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ թաղամասում այրվում է եղեգ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 19:07-ին: Այրվել են տնակ (մոտ 12 քմ) և եղեգ (մոտ 20 հա):