Ստեփանակերտում կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում ամրագվել են հյուրանոցային համարներ, ախտահանվել է քաղաքը

Հեղինակ MediaLab

Արցախում կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու նպատակով ամրագրվել է հյուրանոցային ավելի քան 80 համար, այս մասին տեղեկացնում է Արցախում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխագրելման տեղեկատվական շտաբը։

Նշվում է նաև, որ կանխարգելման միջոցառումների շրջանակում Ստեփանակերտում ապրիլի 5-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հրավիրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի արդյունքում որոշվել է ախտահանել Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու այն վայրերը, որտեղ նկատելի է մարդկանց ակտիվ տեղաշարժ:

Աշխատանքների աշխարհագրությունն ընդգրկում է քաղաքի գրեթե ողջ վարչական տարածքը: