Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Արգենտինան մրցեց Բրազիլիայի ընտրանու հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկայի րոպեներին երկու թիմերն էլ շատ ակտիվ էին գործում, բայց Արգենտինան առաջինն օգտագործեց իր հնարավորությունը:
21-րդ րոպեին ստանալով գնդակը դիպուկ հարվածով աչքի ընկավ Անխել դի Մարիան: Խաղակեսի մյուս մասում ըստ վիճակագրության հավասար պայքար էր ծավալվել:
Երկրորդ կեսն առանձնացավ առավել կոպիտ խաղով` մրցավարն ընդհանուր առմամբ 8 դեղին քարտ ցույց տվեց: Այս խաղակեսում ավելի ակտիվ էր Բրազիլիան: Սակայն Արգենտինան ամբողջ թիմով պաշտպանվում էր:
Արգենտինա-Բրազիլիա` 1:0:
Վերջին անգամ Արգենտինան Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող դարձել է 1993 թվականին: Այս հաղթանակից հետո արգենտինացիները հավասարվեցին Ուրուգվային և ռեկորդային անգամ դարձան գավաթակիր` 15 անգամ: