Արսեն Թորոսյանի խոսնակը մեկնաբանել է նախարարի հնարավոր հրաժարականի մասին լուրերը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կատարում է իր պարտականությունները, խոսնակ Ալինա Նիկողոսյանը նախարարի հնարավոր հրաժարականի դիմումի մասին տեղեկություն չունի:

 «Արմենպրես»ի հետ զրույցում խոսնակն ասաց. «Նախարարն աշխատանքի է, կատարում է իր պարտականությունները, ես նման տեղեկատվություն չունեմ»:

Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Թորոսյանը հրաժարականի դիմում է գրել ևփոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։