«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով «Հանրապետություն» կուսակցությունն այսօր փաստաթղթեր է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ ԿԸՀ-ն այսօր՝ ժամը 22:00-ին, նիստ է հրավիրել այս հարցով։ Կուսակցության պատգամավորի թեկնածու Գրիգոր Առաքելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է իրենց պահանջները։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Նրա խոսքով՝ առաջին կետով պահանջում են անվավեր ճանաչել դաշինքը գրանցելու ԿԸՀ որոշումը, իսկ եթե ԿԸՀ-ն համարի, որ իր որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու համար հիմքերը բավարար չեն, երկրորդ կետով պահանջում են, որ ԿԸՀ-ն դիմի ՀՀ վարչական դատարան:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















