Արա Այվազյանը Կառավարության նիստի ընթացքում դուրս եկավ դահլիճից․ ԱԳն-ն պարզաբանում է. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է.

«Այսօր ընթացող կառավարության հերթական նիստի ընթացքում  ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դուրս եկավ նիստի կեսից։ 

Նա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ բան խոսեց ու հեռացավ:

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ՀԺ-ին փոխանցեց, որ Այվազյանը պայմանավորված զրույցներ ուներ։ Հարցին՝ ո՞ւմ հետ, խոսնակը նշեց, որ ԱԳ նախարարի հրապարակային հանդիպումների և զրույցների մասին մենք հայտում ենք համապատասխան հաղորդագրության միջոցով»: