Fly Egypt ավիաընկերությունը Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով չվերթեր կիրականացնի

Fly Egypt ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Հուրգադա- Երևան- Հուրգադա երթուղով չվերթերը:Հուրգադա- Երևան- Հուրգադա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Նշենք նաև, որ Շարմ Էլ Շեյխ- Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթերն իրականացվում են հինգշաբթի և կիրակի օրերին:

Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

Այդ մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։