Արցախի ՄԻՊ-ը նամակներ է հղել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակներ է ուղարկել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին, որոնցում մասնավորապես անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին և հետպատերազմյան իրավիճակում Արցախում առաջացած հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող հիմնախնդիրներին։

Պաշտպանը կոչ է արել միջազգային գործընկերներին ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկել համատեղ ջանքերով ստեղծված հումանիտար դժվարին վիճակը մեղմելու ուղղությամբ և համագործակցության շրջանակներում այցեր իրականացնել Արցախ` տեղում իրավիճակը գնահատելու և Արցախի ժողովրդին աջակցելու համար։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջից։