Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 28-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մազմանյան և Գևորգ Չաուշի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարերին և էլեկտրասյանը. 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 29-ին, ժամը 16.45-ին, Երևանի Աշտարակի և Եղվարդի խճուղիները կապող կամրջի վրա «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել եզրաքարերին. 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 28-ին, ժամը 21.20-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 28-ին, ժամը 22.05-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 28-ին, ժամը 22.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214-ի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 29-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21102-ի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 29-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել երկու քաղաքացի։
Պարզվել է, որ հունվարի 27-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Մասիս-Երևան ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մերկասառույցի վրա արգելակել է, ինչի հետևանքով մեքենան կողաշրջվել է. վարորդը և ուղևորուհին ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 29-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. «ՎԱԶ-21010-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 29-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 208-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը. 30-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Շահումյան գյուղի հատվածում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ջրատար առվի բետոնե արգելապատնեշին. 66-ամյա վարորդը և 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 30-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով երթևեկելի գոտուց՝ բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 30-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արաքս գյուղում «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 30-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհին՝ Մրգաստան գյուղի հատվածում, իրար են բախվել «Լադա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 30-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21010» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 30-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 30-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Արևելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարե պատնեշին. 26-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 30-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում «ՎԱԶ-21114» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 30-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Մ-16 ճանապարհի 48-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 30-ին, ժամը 19.55-ին, Երևանի Աբովյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 31-ին, ժամը 01.35-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Դասիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Դասիայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 31-ին, ժամը 10.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 31-ին, ժամը 08.45-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 31-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. 44-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 31-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Հարավարևելյան թաղամասում բախվել է մետաղյա սյանը. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 31-ին, ժամը 13.30-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 94-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։