Հատկանշանական է, որ հատկապես Արթուր Վանեցյանն է ծանր տարել էդ փաստը ու մեղադրել դրանում իշխանություններին․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Ինչ-որ մեկը Հայաստանում պաշտոնատար անձանց հեռախոսները գաղտնալսելու, դրանցում պահվող ինֆորմացիային տիրանալու համար փորձել է հեռախոսներում ներդնել ամենայն հավանականությամբ՝ Pegasus ծրագիրը, որը ստեղծել է իսրայելական NSO ընկերությունը։

Փորձ է արվել ներդնել թե՛ իշխանական ընդդիմադիր պատգամավորների հեռախոսներում։
Էփլը զգուշացում-նամակ է ուղարկել այդ օգտատերերին։

Հատկանշանական է, որ հատկապես Արթուր Վանեցյանն է ծանր տարել էդ փաստը ու մեղադրել դրանում իշխանություններում։ Էն Արթուր Վանեցյանը, ով թույլ տվեք ասել, որ երբեք աչքի չի ընկել իրեն գաղտնալսողներին բացահայտելու տաղանդով։

Apple-ը իր զգուշացման մեջ օգտագործել է «state sponsered» բառակապացությունը, որը բանից անտեղյակ կամ լավ էլ տեղյակ բայց մանիպուլյացիաների համար ամեն ինչի պատրաստ ընդդիմադիրներին ստիպել է կամ առիթ է տվել պնդելու, որ ահա՜ տեսեք, ուրեմն սա Հայաստանի իշխանություններն են անում, այնինչ Apple-ը իսրայելական NSO ընկերության արտադրանքը հանդիսացող Պեգասուսը նկատի ունի, որովհետև NSO-ն է, որ անվանում է state sponsered։ Այսինքն կամայական մեկը՝ փողոցի խուլիգանից մինչև օրինակ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա եթե փորձի հետապնդել ձեզ Պեգասուսի օգտագործմամն՝ դա Apple-ի պրիզմայով կհամարվի State sponsered attack։

Էնպես որ խնդրում եմ ՝ եթե դուք ԱԱԾ նախկին ղեկավար եք ու հասցրել եք ձեր կարճ պաշտոնավարման ընթացքում նաև գաղտնալսվել, հիմա էլ Apple-ից ինչ-որ նամակ եք ստացել, մի շտապեք միանգամից ձեր հույժ պրոֆեսիոնալ կարծիքով կիսվել հանրության հետ։ Նախ անտիվիրուս քաշեք, հետո ակտիվացրեք, հետո էլ թարմացրեք Ios-ը»։ 

Возможно, это изображение (текст «State-sponsored actors like the NSO Group spend millions of dollars on sophisticated surveillance technologies without effective accountability That needs to change," said Craig Federighi, Apple's senior vice president of Software Engineering. "Apple devices are the most secure consumer hardware on the market but private companies developing state-sponsored spyware have become even more dangerous. While these cybersecurity threats only impact a very small number of our customers, we take any attack on our users very seriously, and we're constantly working to strengthen the security and privacy protections in iOS to keep all our users safe."»)