Ավելի քան 30 դպրոցական հյուրընկալվել է ԱԻՆ-ում

Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցի 7-րդ և 9-րդ դասարանի աշակերտները մայիսի 4-ին հյուրընկալվել են Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Հաստատության սաներին ընդունել է ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:

Այնուհետև, աշակերտներն այցելել են նախարարության տարբեր ստորաբաժանումներ. սերվերային կենտրոն, Բժշկական ապահովման վարչություն, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, շրջել են ԱԻՆ թանգարանում:

Երեխաները եղել են նաև Երևանի թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատում՝ ծանոթացել փրկարարների աշխատանքին:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։