Արցախում նախագահ չի ընտրվել․ ընտրությունների երկրորդ փուլ կկայանա

Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 1–ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել կողմ քվեարկած ձայների 50%+1 թիվը։ Պետք է անցկացվեն ընտրությունների երկրորդ փուլի աշխատանքներ։ Երկրորդ փուլը տեղի է ունենում քվեարկությունից 14 օր հետո, այսինքն` այս դեպքում ապրիլի 14–ին»,– ասաց Արզումանյանը։

Արցախի նախագահի թեկնածուներից առավելագույն ձայներ են հավաքել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ ԿԸՀ նախագահը ներկայացրեց թեկնածուների ստացած ձայներն ըստ թվերի և տոկոսների։

Քրիստին Բալայանը– 202 ձայն կամ 0,3%

Վիտալի Բալասանյանը- 10755 ձայն կամ 14,7%

Սերգեյ Ամիրյանը- 106 ձայն կամ 0,2%

Դավիթ Բաբայանը- 587 ձայն կամ 0,8%

Բելա Լալայանը- 162 ձայն կամ 0,2%

Արայիկ Հարությունյանը- 36076 ձայն կամ 49,26

Հայկ Խանումյանը- 962 ձայն կամ 1,3%

Դավիթ Իշխանյանը- 1873 ձայն կամ 2,56%

Վահան Բադասյանը- 743 ձայն կամ 1%

Մասիս Մայիլյանը- 19360 ձայն կամ  26,4%

Աշոտ Ղուլյանը- 1683 ձայն կամ 2,3%

Ռուսլան Իսրայելյանը- 368 ձայն կամ 0,5%

Աշոտ Դադայանը- 198 ձայն կամ 0,3%

Մելսիկ Պողոսյանը- 141 ձայն կամ 0,2%

Անվավեր է ճանաչվել 2625 քվեաթերթիկ կամ ընդհանուր թվի 3,5%–ը։