Արաբկիրի նախկին թաղապետի բնակարանում խուզարկություն է կատարվել

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե, որևէ օրենքով արգելված իր չգտնվեց:

Վաղը՝ 15.30 հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին:

Կարծում եմ սա քաղաքական հետապնդում է իմ անձի հանդեպ, ուստի հրավիրում եմ իրավապաշտպանների ուշադրությունն այս հարցին», նշել է նա։

Սիրելի ընկերներԱյսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե որևէ օրենքով արգելված իր…

Gepostet von Հովհաննես Շահինյան am Donnerstag, 20. Februar 2020