Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին:

Վարչապետը և նախագահը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում, որպես լուծում անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Ֆեյսբուքի էջից։