Իսրայելում ՀՀ դեսպանությունը Թել Ավիվից Երևան կտարհանի քաղաքացիների

Իսրայելում ՀՀ դեսպանությունն այսօր Թել Ավիվից Երևան քաղաքացիների կտարհանի: Այս մասին տեղեկանում ենք դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից:

«Հիշեցնում ենք Թել Ավիվ – Երևան չվերթի համար հարցաթերթիկ լրացրած և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հեռախոսազանգ ստացած անձանց հոկտեմբերի 16-ին՝ առավոտյան ժամը 8։00-ին լինել «Բեն Գուրիոն» օդանավակայանում (Terminal 3, Zone A, counters 12-15)»,- ասվում է հաղորդագրությունում: