Եվրոպայի մի շարք երկրներում ռեկորդային շոգին հաջորդել են ուժեղ ամպրոպներ, կարկուտ, հորդառատ անձրևներ և տեղային հեղեղումներ։
The Guardian-ի փոխանցմամբ՝ վատ եղանակը հարվածել է հատկապես Ֆրանսիային, Գերմանիային և Լեհաստանին։ Ֆրանսիայի հարավ-արևելքում տեղացել է խոշոր կարկուտ՝ 5-7 սմ տրամագծով, որը վնասել է շենքեր, ավտոմեքենաներ և խաղողի այգիներ։ Վնասներ են գրանցվել, մասնավորապես, Օբենա և Վալ-լե-Բեն քաղաքներում։
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով ջրով են լցվել ճանապարհներն ու տրամվայի գծերը, ծառեր են տապալվել, իսկ բնակիչներին զգուշացրել են հնարավոր հոսանքազրկումների մասին։
Եղանակային այս կտրուկ փոփոխությունները տեղի են ունեցել Եվրոպայում հերթական շոգ ալիքից հետո:



















