Ինչո՞ւ է ՀՀԿ-ն ընտրել Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» ընտրություններին մասնակցելու համար. Պարզաբանել է Աշոտյանը

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բացատրել է՝ ինչու են «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու են ընտրություններին:

Նախ՝ նա շեշտել է, որ «Հայրենիք» կուսակցությունը կարճ կյանք ունի ի տարբերություն 30-ամյա ՀՀԿ-ի ու հավելել. «Հաշվի առնելով Հայրենիքի փրկության շարժման շրջանակներում մի քանի ամսվա համատեղ որակյալ փորձը, հաշվի առնելով երկու կուսակցությունների գաղափարական համադրությունները, հաշվի առնելով Արթուր Վանեցյանի հայտարարությունը պաշտոնանկության մասին, որտեղ կարմիր թելով անցնում էր մեր կողմից դեռևս այն ժամանակ բարձրաձայնվող արցախյան հիմնախնդրի հետ կապված մտահոգությունները, որոշել ենք միասին մասնակցել ընտրություններին»:

Աշոտյանը նաև հստակեցրել է, որ և «Հայրենիքը», և ՀՀԿ-ն ազգային պահպանողականության, կենտրոնամետության դաշտում են դիրքավորվել: