Հրանուշ Հակոբյանի խորհրդավոր հետազոտությունը

Հրանուշ Հակոբյանի խորհրդավոր հետազոտությունը
Հրանուշ Հակոբյանի խորհրդավոր հետազոտությունը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսել է Եվրատեսիլի այսպես ասած «մութ» կողմերի մասին, խորհուրդ տալով հետազոտել, թե ինչու երբ երգի այդ մրցույթում ի հայտ եկավ ժյուրի՝ հանդիսատեսի քվեարկությունից բացի, Հայաստանի մոտ խնդիրներ սկսեցին առաջանալ: Հակոբյանը հայտարարել է, որ իրենք օրինակ հետազոտություն արել են:

Հետաքրքիր է, եվ ի՞նչ են պարզել այդ հետազոտության արդյունքում: Ժյուրին Հայաստանի հանդեպ կողմնապահությու՞ն է արել, անում: Եթե ոչ, ապա էլ ինչու է Հրանուշ Հակոբյանը լրագրողներին բազմիմաստ խորհուրդներ տալիս: Իսկ եթե այո, ապա էլ ինչու է Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայությանը քվեարկելու, Հայաստանի մասնակցի օգտին sms ուղարկելու կոչերով դիմում: Ո՞րն է այդ ամենի նպատակը, եթե կան «մութ» կողմեր, եթե կա փողի դերակատարություն, ինչի մասին ակնարկում է սփյուռքի նախարարը:

Այդ դեպքում պետք է ոչ թե քվեարկության կոչեր հղել սփյուռքին, այլ պետք է նպաստել Եվրատեսիլի հանդեպ համահայկական մոտեցումների վերանայմանը եւ դրան վերաբերել զուտ որպես համերգի, կամ ընդհանրապես չմասնակցել դրան: Կամ էլ պետք է ներկայացնել հետազոտության աղմկոտ արդյունքներն ու մերկացնել Եվրատեսիլը:

Այլապես, պետական պաշտոնյայի՝ նախարարի մակարդակով այդպիսի հայտարարություններ անելը վերածվում է զավեշտի, որովհետեւ նույն այդ դատողությունները հնչում են երեւանյան կամ հայաստանյան ցանկացած անկյունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ