Երկրորդ հատուկ չվերթը Հայաստան տեղափոխեց բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում հայտնում է, որ ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը:

Հայաստան են բերվել.

ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ,

24 000 բժշկական դիմակ,20 000 KN95 պաշտպանիչ դիմակ,

101 հեռահար ջերմաչափ,

բժշկական գործիքներ,

բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:

Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) կողմից, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, Իմ քայլը հիմնադրամի, Իզմիրլյան հիմնադրամի, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս Մարդասիրական Հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և այլ դոնորների տրամադրած ֆինանսական միջոցներով:

Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերաների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:

Շնորհակալություն ենք հայտնում գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին, ինչպես նաև Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար։

https://www.facebook.com/tigran.avinyan/videos/2124789551000693/