Եթե հեղաշրջման փորձ է արվել, առնվազն պետք է քրեական գործ հարուցված լիներ. Մարուքյան. Տեսանյութ

Ես տեղյակ չեմ, երեկ իմ ծնունդն էր: Լրագրողների հետ զրույցում այս մասինի ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությանը, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ցանկացել է պետական հեղաշրջման փորձ անել։

«Եթե նման հայտարարություն է արվում, առնվազն պետք է լիներ հարուցված քրեական գործ։ Սա որպես իրավաբան եմ ասում»,- ասաց Մարուքյանը: Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: