Երգչուհի Լիլիթ Պիպոյանը, ով ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ։
«Շնորհավորում եմ բոլորին մեր հաղթանակի կապակցությամբ և նոր քաղաքային իրականության մեկնարկով։ Այս ընտրությունները իսկական էին։ Ուզում եմ դիմել նրանց, ով անհանգստանում է ընդդիմության պակասով ավագանիի կազմում։
Ամբողջ ավագանին աշխատելու է հօգուտ Երևան քաղաքի շահերի, հօգուտ հանրության շահերի, այլ ոչ թե առանձին անձանց շահերի։
«Իմ քայլ» դաշինքի գերակայությունը հենց դա է ապահովելու։ Ընդ որում դաշինքի անդամները համատեղ աշխատանքով կանգ են առնելու քաղաքի համար լավագույն լուծումների վրա, որոնցում բացակայելու է կոռուպցիան։ Հավատում եմ, որ մնացածը նույնպես այդ սկզբունքով կաշխատեն։ Այնպես որ ավագանիում ընդդիմության՝ դասական իմաստով, կարիք չկա, քանի որ կուսակցությունները իրար հետ պայքարելու, շահեր կիսելու առիթ այլևս չեն ունենալու, այլ համատեղ ջանքեր են ուղղելու քաղաքային կյանքը բարելավելու ուղղությամբ։
Ավելի շուտ այստեղ ավագանու անդամների մասնագիտական կարողություններն ու գիտելիքներն են կարևորվելու։ Եվ, այո, «Իմ քայլը» դաշինքի մեծամասնությունը ավագանիում դրա գրավականն է»։