«Հայաստան» խմբակցության ևս երկու պատգամավորներ հրաժարվեցին խորհրդարանական պաշտոններից 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, իսկ նույն խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» խմբակցությունից։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները բացակայությունների հիմնավորմամբ պաշտոնանկ արեցին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։

Կարճ ժամանակ անց էլ Արմեն Գևորգյանը հրաժարվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։