Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում իր զոհերի մասին տվյալները․ Factor.am

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի Զինած ուժերի 2904 սպանված զինվորականների անուն-ազգանուններն ու նրանց զորամասերի մասին տեղեկությունները, գրում է Factor.am-ը։

Նշվում է, որ վերջինները հուղարկավորվել են մինչ 2021 թվականի հունիսի 14-ը։ Ըստ հաղորդագրության՝ 10 զինվորական համարվում է անհետ կորած։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են նաև, որ աշխատանքներ են տարվում անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ։