Վահան Քերոբյանն իր հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը իրավապահ մարմինների կողմից իրեն քրեական հետապնդման ենթարկելու մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քերոբյանը նման դիրքորոշում հայտնեց Հակակոռուպցիոն դատարանում լրագրողների հետ զրույցում՝ նախքան իր նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ չի տեսնում՝ նախկին նախարարը կարճ պատասխանեց՝ «ոչ»:

Դատարանը փետրվարի 16-ին Քերոբյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշում է ընդունել: