«Սուրմալուի» պայթյունից ավելի քան մեկ շաբաթ անց գործով որևէ կասկածյալ կամ ձերբակալված չկա.«Ազատություն»

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից ավելի քան մեկ շաբաթ անց՝ մինչ օրս, գործով որևէ կասկածյալ կամ ձերբակալված չկա, սեփականատերը ևս մինչ այս պահը չի հարցաքննվել, «Ազատությանը» հաղորդել են Քննչական կոմիտեից։

Փրկարարները տեղում շարունակում են փնտրել վեջին անհետ կորած համարվող քաղաքացուն։ Այս պահի տվյալներով, ողբերգության հետևանքով զոհվել է 16 անձ, այդ թվում՝ հղի կին և հինգ տարեկան երեխա։