Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 13-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա և 27 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: