Շախմատի Հայաստանի հավաքականը հաղթել է Թուրքիայի ընտրանուն

Շախմատի  համաշխարհային 44-րդ Օլիմպիադայում, որն այս տարի անցկացվում է օնլայն, Հայաստանի ընտրանին 4:2 հաշվով առավելության է հասել Ռումինիայի ընտրանու նկատմամբ,  երկրորդ տուրում 2,5:3,5 հաշվով զիջել է Բուլղարիայի հավաքականին, իսկ երրորդ տուրում 4,5:1,5 հաշվով հաղթել է Թուրքիայի ընտրանուն:

Հայաստանի թիմից հաղթանակներ են տոնել Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։  Լիլիթ Մկրտչյանը կիսել է միավորը մրցակցի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտություն է կրել։

C ենթախմբի առաջատարը Ռուսաստանն է, որը տարել է 3 հաղթանակ և ունի 6 թիմային միավոր։ Հայաստանը, Խորվաթիան, Եգիպտոսը, Անգլիան ու Բուլղարիան տարել են երկուական հաղթանակ և ունեն 4-ական միավոր։

Այսօր կանցկացվի ևս երեք տուր։

Հայաստանի Շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մեր ընտրանու խաղին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը հետևել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը հետևում է Օնլայն Օլիմպիադայի պարտիաներին։

Posted by Armenian Chess Federation on Friday, August 21, 2020