Մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը.Պուտինը՝ Էրդողանին

Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ին` նախագահները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև սևծովյան նավահանգստից հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը: 

«Սիրիական կարգավորման շուրջ բազմաթիվ հարցեր կան, երկկողմ խոստումնալից խոշոր նախագծերը  զարգանում են: Մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը»,- ասել է Պուտինը։

Նշվում է, որ Պուտինը Թեհրանում է գտնվում  մեկօրյա այցով,Էրդողանի հետ հանդիպումից հետո կսկսվի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ նրանք կքննարկեն սիրիական խնդիրը։