Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքը. News.am

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երկու ամսով երկարացրել է  շարքային Վահրամ Ավագյանի սպանության գործով մեղադրյալ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդի Դավիթ Մովսիսյանի կալանքը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մովսիսյանի պաշտպան Գոռ Գևորգյանը։

«3 օր տանջվելուց հետո ապօրինի որոշում կայացրեց դատարանը։ Որեւէ քնչական գործողություն չէին արել, որով կհիմնավորվեր Դավիթի արարքը, կբարձրացնեին հիմնավոր կասկածը։ Ունեին մի երկու-երեք անորակ քննչական գործողություններ, որ նախկինում էին արված, դրանք դրեցին հիմքում»,- հայտնեց պաշտպանը։ 

Մանրամասները՝ այստեղ